ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեկ անգամ, վերջին անգամ, ելնենք պայքարի, համախմբված մեկ գաղափարի, մեկ հավատամքի շուրջ, այն է՝ Հայրենիքի փրկությունը

Մեկ անգամ, վերջին անգամ, ելնենք պայքարի, համախմբված մեկ գաղափարի, մեկ հավատամքի շուրջ, այն է՝ Հայրենիքի փրկությունը
19.05.2023 | 10:14

Ֆրանսիսկո Գոյայի հանճարն աշխարհին ընծայեց կերպարվեստի այս գլուխգործոցը. «Սատուրնը (նույն ինքը՝ հունական Քրոնոսը) խժռում է իր որդուն»։ Շատ խորհրդանշական կտավ է, եթե այն դիտարկենք երեկվա դեպքերի ֆոնին։ Իհարկե, մեր դեպքում ոչ հայրն է Սատուրն, ոչ էլ որդին՝ Նեպտուն (շատ մանր են նման «էպիտետների» համար), սակայն ագահորեն լափելու սովորությունն ու աչքերից թափվող թրքադիվային մոլուցքը մեր ազգային պատուհասին խիստ բնորոշ են։ Երեկ այդ պատուհասը հերթական անգամ իր զավակներին բարոյապես խժռելու՝ հայհոյանքի և պարսավանքի թիրախ սարքելու, գնով ապահովեց հանրության ուշադրությունը շեղելուն միտված հերթական էժանագին ներկայացման բեմականացումը։ Նմանօրինակ շոուներն անհրաժեշտ են, որպեսզի լեթարգիկ քուն մտած ազգը հնարավորինս շուտ մոռացության տա Բրյուսելն ու Ռեյկյավիկը։ Աջակցությունս հայտնելով հակաբարոյական և հակաօրինական «պսեվդոիրավական» մեխանիզմի հերթական զոհը դարձած տիկնոջը՝ միևնույն ժամանակ կցանկանայի խոսքս ուղղել հայի մտածող և պայքարող՝ վերջերս խիստ «դեֆիցիտ» դարձած տեսակին. ներքին ոսոխը, որը գոյաբանական առումով ավելի վտանգավոր է հայ ազգի համար քան արտաքինը, մոտենում է իր կործանարար ծրագրի ավարտին։ Հաշված շաբաթներ (միգուցե՝ օրեր) են մնացել մինչև այն պահը, երբ մի օր սա կփակի մեր ազգի պատմության վերջին էջը՝ փոխարենը թողնելով մի ունայն անապատ, որն էլ շատ շուտ կլրացնի օտարածին տարրը, հավանաբար՝ իր կողմից պաշտելի թուրքական տարրը։ Մեկ անգամ, վերջին անգամ, ելնենք պայքարի, համախմբված մեկ գաղափարի, մեկ հավատամքի շուրջ, այն է՝ Հայրենիքի փրկությունը։ ՈՒ չշեղվենք թիրախային խնդրից։ Չի՞ ստացվի: ՈՒրեմն Աստծո կամքն էր այդպես։ Եկեք անենք մեզնից կախվածը, որպեսզի թե նախնիների հոգիների, թե ապագա սերունդների առջև ստիպված չլինենք գլխիկոր կանգնելու։ Շնորհավոր Համբարձման տոնդ, հայ ազգ։ Տերը մեզ զորավիգ և պահապան։

Գրիգորի ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ. Աշոտիկն իրականում հիմա անձնական մեծ ողբերգություն է ապրում։ Սարսափելի է ապրել այն գիտակցումով, որ ծնողներդ թուրք են։

Դիտվել է՝ 2995

Մեկնաբանություններ